ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Ստարտափերում կարևոր է նաև կանանց և աղջիկների մասնակցությունը

Ստարտափերում կարևոր է նաև կանանց և աղջիկների մասնակցությունը
28.02.2018 | 12:16

Հայաստանի ՏՏ ոլորտում ներգրավված կանայք և աղջիկները փետրվարի 26-ին մասնակցեցին Girls in Tech համաշխարհային ցանցի հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող հերթական երեկոյին՝ Geek Girls' Dinner-ին, որի թեման ստարտափերն ու տեղական էկոհամակարգն էր:

Թեմատիկ ընթրիք-երեկոյի ձեւափաչով անցկացվող այս նախաձեռնության հիմնական նպատակն է դառնալ յուրահատուկ հարթակ, որտեղ տեխնոլոգիաներով հետաքրքրված կանայք կարող ենք կիսել իրենց հետաքրքրությունները, հաստատել նոր կապեր եւ շփվել ոլորտի ներկայացուցիչների հետ:

Փետրվարյան հավաքը կայացավ Armenia Startup Academy-ի կողմից ստեղծված «հերոսների տանը»՝ Hero House-ում: Որպես խոսնակ՝ կրկին մասնակցում էին ոլորտի 4 ներկայացուցիչներ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ImpactAim Venture Accelerator նախագծի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը, Staff.am ստարտափի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը, Armenia Startup Academy-ի համայնքի ղեկավար Աննա Գրիգորյանը եւ ՋՋ տաքսիի ֆինանսական տնօրեն Քնարիկ Գրիգորյանը:

«Այս անգամ նախաձեռնության թեման շատ հոգեհարազատ էր բոլորին: Ելույթներում մի ընդհանրական գիծ կար, որ կանայք նույնպես մեծ ու կարւեր դեր ունեն ցանկացած ստարտափի կայացման գործում, քանի որ, օրինակ, ավելի ուշադիր են մանրուքների նկատմամբ, մի քիչ ավելի համառ են ու պարտաճանաչ: Իսկ նման որակները միայն նպաստում են տեխնոլոգիաների մեր ժամանակներում կայանալուն եւ հաջողության հասնելուն», - նշում է Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը:

Ընթրիքի սնունդը նույնպես հայկական ստարտափի կողմից էր՝ Personal Chef Armenia-ից, իսկ գինիները նաեւ խորհրդանշական էին. ՏՏ աղջիկներն ու կանայք սպիտակ «Զաբել» էին համտեսում, որը կրում է Կիլիկիայի հայ թագուհու, ինչպես նաեւ 20-րդ դարի հանրահայտ գրող Զաբել Եսայանի անունը:

Girls in Tech-ը աշխարհում ավելի քան 60 մասնաճյուղ ունեցող ցանց է, որի գլխավոր առաքելությունն է ընդլայնել կանանց տեղն ու դերը տեխնոլոգիաների, առաջնորդության եւ գործարարության մեջ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4660

Մեկնաբանություններ

hy閼存瑨灏冮懘婵嬪灳濞咁厼鍟犻埀顒傚Υ閳垛晛浜鹃柍鈹炬寣閸忋倖宕¢埗鈺佷壕閹费嗗壔闁炽儳濡撮埗鈺佷壕闁斥斁鎸岄崗銈嗗础閸″繆鍋撳▍顓炲幗閳锋埃鎳囬埀顒侇嚒/1591648553">Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք